կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երեւան-Երասխ ավտոճանապարհին 45-րդ կմ-ին բախվել  են «VAZ-2106» եւ «Nissan Altima»-ն․ կա երկու տուժած

Երեւան-Երասխ ավտոճանապարհին 45-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» եւ «Nissan Altima»-ն․ կա երկու տուժած

Արարատի մարզի Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ այսօր՝ մարտի 3-ին, VAZ-2106» եւ «Nissan Altima» մակնիշների ավտոմեքենաները, կա երկու տուժած: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել  են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1985 թ.) եւ «Nissan Altima» (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել  «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր եւ տեղափոխել Երեւանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ն. Պ․-ն տեղափոխվել է «Արարատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: