երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Շիրազում

Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Շիրազում

«FlyOne Armenia» ընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, հարկադրված վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։ Տեղեկությունը հաստատել է տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝  նշելով, որ ընկերությունն օրվա ընթացքում հայտարարություն կտարածի։

Ֆեյսբուքյան հարթակում խնդրի մասին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ օդանավի մեջ ստիպված են եղել սպասել վեց ժամ՝ մինչեւ ինքնաթիռը կարողացել է հասնել Դուբայ։

  • Կիսվել: