Երևան-Արմավիր ճանապարհի Էջմիածնի հատվածում երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով
Երևան-Արմավիր ճանապարհի Էջմիածնի տարածքով անցնող հատվածում ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
«Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: