ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեք հազար դրամ՝ սպանդանոցային կեղծ վկայականի դիմաց․ Տավուշի ոստիկանների բացահայտումը

Երեք հազար դրամ՝ սպանդանոցային կեղծ վկայականի դիմաց․ Տավուշի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Տավուշի բաժնում մայիսի մեկին ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Չինչին գյուղի մի բնակիչ խախտել է «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման դրույթները: Ապրիլի 30-ին իրենց բակում նա համագյուղացու հետ մորթել էր իր խոզը, սակայն միսը վաճառելու համար հարկավոր էր փաստաթուղթ:

Չինչինի բնակիչը դիմել էր Բերդ քաղաքում գործող մի սպանդանոցի անասնաբույժի, և երեք հազար դրամ վճարի դիմաց ստացել 5-րդ ձևանմուշի անասնաբուժական կեղծ վկայական` իբր խոզը մորթվել է սպանդանոցում:

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Հորդորում ենք անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` բոլոր հարցերում լինել օրինապահ. այդպես նաև պահպանվում են հիգիենայի նորմերը:

 

  • Կիսվել: