հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հարազատները հայտնաբերել են ձորում, դին գտել են մեքենայից դուրս

Երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հարազատները հայտնաբերել են ձորում, դին գտել են մեքենայից դուրս

Կոտայքի մարզում, հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները ճանապարհից մոտ 50-60 մետր դեպի ձորը հայտնաբերել են վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, մեքենայից դուրս էլ հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Մ.-ի դին։

Դեպքի փաստով՝ Չարենացվանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածին երեկ ողջ գիշեր փնտրում էին հարազատները, նրանք են հայտնաբերել վթարված ավտոմեքենան ու ահազանգել են 911։

  • Կիսվել: