ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեխաների հանդեպ մեր պարտավորությունները պետք է հիշել ամեն օր. Սուրեն Պապիկյան

Երեխաների հանդեպ մեր պարտավորությունները պետք է հիշել ամեն օր. Սուրեն Պապիկյան

Երեխաների հանդեպ մեր պարտավորությունները պետք է հիշել ամեն օր, նրանց համար արժանապատիվ մանկություն ապահովելու համար պատասխանատու ենք բոլորս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

՛՛Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում:

Գյումրիում ընթացքի մեջ են նաև «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

2018-ից մինչ օրս սուբվենցիոն ծրագրերով և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ: Սեյսմանվտանգ դպրոցաշինության ծրագրով ավարտվել է 6, ընթացքի մեջ է 15 դպրոցի շինարարությունը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: