շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեխան չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա. Արայիկ Հարությունյան

Երեխան չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է ճանապարհին տեսած մի դեպքի մասին, թե ինչպես երեխան չէր ցանկանում «մեծ մարդ» լինել:

Նախարարը գրել է. ՛՛Վազգեն Սարգսյան փողոցով գնում եմ դեպի նախարարության շենք: Ծնողների հետ քայլող մի երեխա հանկարծ սկսեց ուրախ վազվզել: Լսվեց հոր բամբ ձայնը. «Կարո՞ղ ես կողքովս մեծ մարդու նման քայլել»...

Չէ՛, չի կարող, որովհետև չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա: Թող թռչկոտի, խաղա, վազվզի, թող չկարողանա քայլել «մեծ մարդու» նման, որովհետև այս պահվածքն իր տարիքի առանձնահատկությունն է, որը մի քանի տարի հետո կարոտելու եք թե՛ Դուք և թե՛ ինքը՛՛:

  • Կիսվել: