Երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ մշակված, նախապես դերաբաշխմամբ իրականացված գործողություն էր. Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ մշակված, նախապես դերաբաշխմամբ իրականացված գործողություն էր։
Նա նշել է, որ հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը լինելու է. «Ուզում եմ տեղեկացնել՝ այս ելույթից հետո, ինչպես ընդունված է ժանրի կանոններով, ՔՊ-ն՝ իր ողջ կազմով, ողջ արսենալով փորձելու է երեկ տեղի ունեցած ամբողջ բախումների մեղքը բարդել շարժման, ընդդիմության, ինչպես նաև բոլոր այն մարդկանց վրա, ում ի սկզբանե թիրախավորել են»,- ասել է նա։
Մինասյանը տեղեկացրել է, որ գնում են հիվանդանոցներում տեսակցելու երեկ վիրավորում ստացած անձանց և ձերբակալված քաղաքացիներին, որոնց նախաքննական մարմինը կալանքի է տանում։


