ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ. ոստիկանապետ

Երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ. ոստիկանապետ

Այսօր ճեպազրուցի ժամանակ ՀՀ Ոստիկանապետ Արման Սարգսյանն ասաց, որ երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ «Մեյմանդարի» շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշմանը, համոզման մեթոդին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն:

Սարգսյանի խոսքով՝ հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե. «Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել են միջոցառումներ տվյալ անձանց ինքնությունը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավել քաղաքացի, կան ձերբակալվածներ»,-ասաց նա:

Ոստիկանապետը տնտեսվարողներին կոչ արեց պատշաճ կերպով կատարել պարետի կողմից կայացված որոշումները: Նա նշեց. «Պետք չէ հակադրվել համոզման մեթոդին: Վստահեցնում եմ, որ այսուհետ կոշտ հակազդեցություն է տեղի ունենալու»:

  • Կիսվել: