կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երեկ կյանքից զրկված Վարազդատ Գասպարյանի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ

Երեկ կյանքից զրկված Վարազդատ Գասպարյանի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ

Երեկ Երեւանի Կենտրոնում սպանված Վարազդատ Գասպարյանի հայրը՝  Խ.Գասպարյանը, իմանալով որդու սպանության մասին, ինքնավնասումներ է կատարել, փորձել է ինքնասպան լինել։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սպանվածի հայրը կրկին գտնվել է բարդ հոգեբանական վիճակում, գրում է Armlur.am-ը: 

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ: Սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» անունով:

  • Կիսվել: