շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք, ունեցել ենք 6 մահ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք, ունեցել ենք 6 մահ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի, 697 դեպք, ունեցել ենք 6 մահ և ևս 9 մահ, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

"Սա նշանաում է, որ արդեն ունենք հոսպիտաացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում ժամանակին հոսպիտալացնել",- ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ հակաճգնաժամանյին միջոցառումների շրջանակներում ահառունրին հասանելի օժանդակության ընդհանուր թիվը գերազանցել է 100 միլիարդ դրամը։

"9-րդ հայտնի միջոցառումը, որը նախատեսված էր չգրանցված աշխատողների համար, 186 հազար երեխայի աջակցություն է ցուցաբերվել 4,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալներով։ 8-րդ միջոցառման շրջանակներում 124հազար մարդու աջակցություն է ցուցաբերվել 8,4 մլրդ դրամի չափով",- ասաց վարչապետը։

  • Կիսվել: