երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
 Պետությունը հստակ այլընտրանք չի առաջարկում ծնողներին մանկապարտեզների վերանորոգման նպատակով փակման ժամանակ. Ահազանգ

Պետությունը հստակ այլընտրանք չի առաջարկում ծնողներին մանկապարտեզների վերանորոգման նպատակով փակման ժամանակ. Ահազանգ

InfoPort.am կայքի խմբագրությունը ահազանգ է ստացել Էրեբունի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում գրանցված երեխաների մի խումբ ծնողներից առ այն, որ քաղաքի տարբեր հատվածներում պետական մանկապարտեզները մասսայաբար փակվում են վերանորոգման նպատակով և ծնողները հայտնվում են անելանելի վիճակում։

«Պատկերացնում եք երեխայիս 2023 թ. գրանցել եմ համայնքի միակ գործող՝ թիվ 64 մանկապարտեզը։ Գերծանրաբեռնված լինելու պատճառով նախորդ տարի հերթ չի հասել, այս տարի երբ զանգեցին բալիկին կանչելու համար, միաժամանակ զգուշացրեցին, որ նոյեմբերի 1-ից այն փակվելու է վերանորոգման։ Հիմա երկընտրաքնի առաջ ենք՝ կամ պետք է աշխատանքից ազատվեմ, կամ երեխայիս տամ վճարովի մասնավոր մանկապարտեզ, ինչը նույնպես ելք չէ»,- պատմում էր ծնողներից մեկը։

Էրեբունի համայնքում` հատկապես «Էրեբունի մասիվ» կոչվող տարածքում, ավելի վաղ վերանորգման նպատակով փակվել էին թիվ 72 և թիվ 73 մանկապարտեզները, որոնց վերաբացումը նախատեսված է 2028 թ. հոկտեմբերի 1-ին։ Միակ գործողը այս պահի դրությամբ 11 խումբ ունեցող թիվ 64 մանկապարտեզն է, այն էլ դա էլ է փակվում վերանորոգման։

Անհագստացած ծնողների զանգերին քաղաքապետարանից հստակ պատասխան չեն տալիս` ինչպես է կազմակերպվելու նախադպրոցական ուսուցումը մոտ 330 հաճախող և 245 հերթագրված սաների համար։

Ծնողներց շատերն էլ հրաժավում են երեխային տանել տվյալ մանկապարտեզը երկու ամսով` կարծում են, որ մինչև ադապտացիոն շրջանն ավարտվի,մանկապարտեզը կփակվի` ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել, երեխաներին սթրեսի ենթարկել։

Ոմանք էլ մասնավոր մանկապարտեզներ են որոնում, բայց այստեղ էլ վիճակը մեղմ ասած լավ չէ։ Միջին վիճակագրական աշխատավարձ ստացող ծնողի համար այս ծառայություններից օգտվելը թանկ հաճույք է։ Մեր հետազոտությունը ցույց տվեց` Էրեբունու և Կենտրոն համայնքի տարածքում մասնավոր մանկապարտեզների գները սկսվում է 95.000 դրամից և հասնում անգամ 250. 000 դրամի՝ մեկ ամսվա համար։

Մեզ ահազանգած ծնողներ հույս ունեն, որ այս հոդվածը պատկան մարմինների ուշադրությունը կհրավիր առկա խնդրի վրա։

  • Կիսվել: