չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Էրեբունիում կիսամերկ վիճակում նորածին են գտել

Էրեբունիում կիսամերկ վիճակում նորածին են գտել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայից նորածին երեխա են գտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Շտապօգնության աշխատակիցներն են գտել։ Դեպքի մասին 15։55–ին հաղորդում ենք ստացել, որ Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել, որին բժիշկները հիվանդանոց են տեղափոխել»,– նշեցին ոստիկանությունից։
Երեխան ողջ է, այժմ բժիշկների հսկողության տակ է։
Ոստիկանությունը համապատասխան նյութերն ուղարկել է քննչական կոմիտե։

  • Կիսվել: