հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Էրեբունի փողոցում բախվել են «Mazda»- ն, «Chevrolet»-ը և «KamAZ»-ը․  տուժածներից մեկի վիճակը ծանր է

Էրեբունի փողոցում բախվել են «Mazda»- ն, «Chevrolet»-ը և «KamAZ»-ը․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Մայիսի 28-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 26 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էրեբունի 24 հասցեի մոտակայքում բախվել են «Mazda» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1982 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1975 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Տուժածներ Մ․ Ա․-ն և Ա․ Շ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․ Շ․-ն հրաժարվելով բուժօգնությունից՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և փակել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

  • Կիսվել: