երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը․ Կարին Տոնոյան

Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը․ Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել.

«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՄԵՆՈՒԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-

Իմ հերոս որդի....

աչքերիդ մեջ աշխարհում ոչ մի տեղ չկրկնվող Վանա ծովի կապույտ կարոտն էր, հոգուդ մեջ Նեմրութի անմահ աստվածների վրեժը.......

Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը»։

Նշենք, որ այսօր ԱՀ նախագահի հրամանով Մենուա Հովհաննիսյանն արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

 

  • Կիսվել: