հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա խորհրդականը, չգիտես ինչպես,  բանակից ստացել է շուրջ 300 քմ բնակարան․ Ալեքսանյան

Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա խորհրդականը, չգիտես ինչպես, բանակից ստացել է շուրջ 300 քմ բնակարան․ Ալեքսանյան

Մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ելույթներում նշում են, որ նախկինում էլ է եղել զինվորականներին բնակարանով ապահովելու ծրագիր։ Դրա մասին ցայտուն արտահայտում է այն շահառուների թիվը, որոնց հանդեպ պետությունն ունեցել է չմարված պարտավորություն, և որը 2018-ից հետո փոխանցվել է մեր կառավարությանը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա հավելեց. ՛՛Դրա մասին շատ լավ խոսում է այն փաստը, որ երբ Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարար էր, նրա խորհրդականը, չգիտես ինչպես, ինչ հրաշքով՝ բանակից ստացել է շատ մեծ մակերեսով բնակարան՝ շուրջ 300 մ2 այն պարագայում, երբ փաստացի հարյուրավոր ու հազարավոր զինվորականներ ու զինվորական կենսաթոշակառուներ սպասում էին իրենց համեստ բնակարաններին՛՛։

ՔՊ-ական պատգամավորը նշեց նաև. ՛՛Եվս մեկ անգամ սա լավագույն ցուցիչն է, թե ինչ է մի ծրագիր նշանակում մեզ համար և ինչ է նշանակում ինչ-որ ծրագիր իրենց համար։ Մեզ համար այդ ծրագիրը պետության, քաղաքացիների, զինծառայողների կյանքի որակի բարելավման, դրա նկատմամբ դրական ազդեցություն հաղորդելու համար է, նրանց համար՝ սեփական մերձավոր շրջապատի տասնապատիկ ու հարյուրապատիկ հարստացման՛՛:

  • Կիսվել: