ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երբ մայրը գնացել է Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել

Երբ մայրը գնացել է Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել

Գժվելու այս տղան Տիգրան Արշակյանն է։ Տիգրանը այս դեկտեմբերին կդառնար 21 տարեկան։ Ժամկետային զինծառայող էր, Վարդենիկ գյուղից։ Տիգրանի պատմությունը շշմելու է։ 44-օրյա պատերազմի օրերին Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ:

Մի քանի օր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո, հոկտեմբերի 10-ին, Տիգրանը ոտքից վիրավորվում է և հենց էդպես՝ վիրավոր, «ՈւԱԶ»-ով 130 կմ. անցնելով, իր ընկերներին հասցնում է հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։

Նույն օրը Տիգրանը բեկորային մահացու վիրավորում է ստանում: Ընկերները Տիգրանին տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: 4 օր Տիգրանը կոմայի մեջ էր ու էդպես էլ ուշքի չգալով, մահանում է։ Իսկ երբ մայրը գնացել է Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել։ Տիգրանի աչքերից արցունքներ են հոսել։

  • Կիսվել: