Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. տեսանյութ
Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։ ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ սահմանված է, որ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելիս, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար: Մյուս բոլոր դեպքերում անհիմն ձայնային ազդանշան տալն առաջացնում է վարչաիրավական հետևանքներ։
Հարգելի՛ վարորդներ, պետք է մշտապես խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության ինչպես թվարկված, այնպես էլ մյուս կանոնները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում



