շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եռաբլուրում ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ

Եռաբլուրում ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ

Օգոստոսի 25-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, կա տուժած։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ–ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղեւորներ Ռ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) եւ Գ․ Խ․-ն (ծնվ․ 1987թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: