հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
 Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։

Նա վստահեցրել է՝ չի պատրաստվում հարվածի տակ դնել իր թիմը, և քաղաքական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծի ենթարկեցին հրապարակավ, ինչը քննադատվում է մինչ օրս: Թաղապետի հրաժարականը կընդունվի օրենքով սահմանված կարգով, իսկ նոր ղեկավարի նշանակման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին։

  • Կիսվել: