Գեղամ Նազարյանը չի համաձայնել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել հանդիպումը։
ԱԺ աշխատակիցն ասաց, որ քաղաքացիների ընդունելությունն առհասարակ չի լուսաբանվում, լուսաբանվում է այն պարագայում, եթե երկկողմ համաձայնություն կա։
«Նման պարագայում չունենք երկկողմ համաձայնություն»,- լրագրողներին ասաց ԱԺ աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում հերթագրվել էր հանդիպել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Քննարկման թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացն է։