երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵՊՀ-ում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը

ԵՊՀ-ում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը

Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ողջ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին։
Էքսպոն կանցկացվի ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։

Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝
• «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս,
• ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն,
• տարատեսակ աշխատարաններ և խաղեր,
• ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերի ցուցադրում, հանդիպում-քննարկումներ ցուցադրվող գրքերի հեղինակներից շատերի հետ,
• տոնական համերգ։

 

Էքսպոյի կարգախոսն է․ «Երեքշաբթի օրը բանուգործդ թո՛ղ, Արի ԵՊՀ,
Սովորի՛ր շատ ԲԱՆ ՈՒ գտի՛ր ԳՈՐԾդ»։

 

  • Կիսվել: