ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն հեռավար անցկացման հնարավորություն չունեցող դասերը

ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն հեռավար անցկացման հնարավորություն չունեցող դասերը

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։ Այս մասին տեղեկացնում են Երևանի պետական համալսարանից։

«Փոփոխությունների դեպքում ԵՊՀ-ն իր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին լրացուցիչ կտեղեկացնի։

ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: