ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՊՀ-ում ամերիկագիտության կենտրոն կբացվի

ԵՊՀ-ում ամերիկագիտության կենտրոն կբացվի

Երեւանի պետական ​​համալսարանում ամերիկագիտության կենտրոն կբացվի՝ կրթական եւ հետազոտական ​​բաղադրիչներով։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դա  ԵՊՀ-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Արիզոնայի համալսարանի համագործակցության արդյունքն է, եւ դրա հիման վրա փորձեր կարվեն ընդլայնելու ծրագիրը։

Նա հայտնեց, որ կենտրոնի հիման վրա կգործի նաեւ մագիստրատուրայի ծրագիր, որտեղ արդեն ընդունվել է 16 ուսանող։ «Հույս ունենք, որ նրանք իրենց գիտելիքները կկիրառեն հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման համար»,-հավելեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: