երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵՊՀ-ն հայտնվել է QS World University Rankings-ի աշխարհի լավագույն համալսանների վարկանշային աղյուսակում

ԵՊՀ-ն հայտնվել է QS World University Rankings-ի աշխարհի լավագույն համալսանների վարկանշային աղյուսակում

Հրապարակվել է QS World University Rankings 2022 աշխարհի համալսարանների վարկանշային աղյուսակը, որում ներկայացվում են աշխարհի լավագույն բուհերը:

Ցուցակում, որում ներկայացված է 97 երկրի 1300 համալսարան, ընդգրկվել է նաև Երևանի պետական համալսարանը: Հայաստանի «մայր բուհը» ներառվել է 801-1001 հորիզոնականում:

Առաջատարն է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology), երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիայում գտնվող Օքսֆորդի համալսարանը, երրորդում՝ Սթենֆորդի համալսարանը: 

Համապատասխանաբար, ցուցակի 4-րդ և 5-րդ տեղերում են Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները:


  • Կիսվել: