ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՊՀ մասնաշենքերում ու աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են պարետի պահանջների խախտմամբ. Արհկոմիտեի նախագահ

ԵՊՀ մասնաշենքերում ու աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են պարետի պահանջների խախտմամբ. Արհկոմիտեի նախագահ

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստացել, որ բուհի մասնաշենքերում ու աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են պարետի պահանջների խախտմամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել արհեստակցական միության  կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին երկու օրերին ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի 3 մայիսի, 2020 թվական N 63 որոշման հավելված 4-ի մի շարք պահանջների խախտմամբ:

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն»։

  • Կիսվել: