ԵՊԲՀ բժիշկների հիշատակի անկյունը փակվել է. նմուշները տեղափոխվում են թանգարան
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքում ալևս չկա Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկներին նվիրված հիշատակի անկյունը։

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում վերնորոգման աշխատանքներ են
Sputnik Արմենիան այսօր այցելել էր բժկական համալսարան, որտեղ ուսանողները նշեցին, որ իրենց հասած տեղեկություններով` նմուշները պետք է թարգարան է տեղափոխվեն, սակայն երբ ու ինչ ձևաչափով` իրենք չգիտեն։
Բժշկական համալսարանի կայքէջից պարզ երևում է, որ տարիներ շարունակ համալսարանի այս հատվածը գործել է որպես յուրատեսակ հուշավայր՝ միաժամանակ կատարելով նաև կրթական և հայրենասիրական կարևոր առաքելություն։
Այդ հատվածում ցուցադրված էին բժիշկների անձնական իրեր, լուսանկարներ ու կենսագրական տվյալներ, ինչպես նաև Շուշիի ազատագրման մակետը։

Արցախյան հերոսամարտերում զոհված բժիշկներին նվիրված հիշատակի անկյուն
Բժշկական համալսարանից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և նմուշներն այս պահին հավաքված են։
«Բոլոր նմուշները տեղափոխվելու են համալսարանի Բժշկության պատմության թանգարան, այդ թվում՝ Շուշիի մակետը, որն այս պահին խնամքով պահվում է։ Թանգարանին ևս մեկ սրահ է հատկացվելու, և առաջիկա 10 օրվա ընթացքում արդեն հստակություն կլինի, թե ինչ ձևաչափով դրանք կցուցադրվեն։ Բնական է, որ որոշ նմուշներ նորովի են ներկայացվելու»,- ասացին համալսարանից։
Համալսարանից Sputnik Արմենիային տրամադրեցին նաև հավաքված նմուշների նկարները, ավելին` որոշներն արդեն տեղ են գտել Բժշկության պատմության թանգարանում։


