երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգելու  գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

Ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգելու գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 28-ին թեժ գծի ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ. մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։

Ինչպես InfopPort.am-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

 

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: