հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ենոքավանում հայտնաբերվել են փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր

Ենոքավանում հայտնաբերվել են փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր

Իջևանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Այս ասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Իջևանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: