ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էնֆիաջյանը կրկնեց Փաշինյանի հայտարարությունը

Էնֆիաջյանը կրկնեց Փաշինյանի հայտարարությունը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ աղքատության հիմնական պատճառը աշխատանքն ու կրթությունն են։

Էնֆիաջյանը  հրապարակեց մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ Հայաստանում կրթական ոլորտին ամեն տարի հատկացվում է ՀՆԱ-ի 2,8%-ը, մինչդեռ երբ Վրաստանում եւ Ռուսաստանում այդ թիվը 3,8% է, Թուրքիայում՝ 4,4%, Իրանում՝ 3,4%, Ադրբեջանում՝ 3%։ Նա վարչապետին խնդրեց մեկնաբանել այս ցուցանիշները։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ կարող է պատմել ֆինանսավորման դինամիկայի մասին եւ ներկայացնել իշխանության գլուխ լինելու ընթացքում իր ձեռքբերումների 100 փաստեր։

Նա, մասնավորապես, նշեց. «2020թ․ կրթության ծախսերը մեծացել են 30%-ով՝ համեմատած 2017թ․ հետ, 32%-ով՝ համեմատած 2018թ․ հետ, 14%-ով՝ համեմատած 2019թ․ հետ՝ այդպիսով կազմելով 161,1 մլրդ դրամ»։

Կառավարության անդամները սկսեցին տեղից վարչապետին հուշել, որ տվյալ տոկոսը ապահովվել է ոչ թե 1, այլ 2 տարվա ընթացքում։ Փաշինյանն արձագանքեց. «Հաջորդ տարի մենք այն կավելացնենք 40%-ով»:

 

  • Կիսվել: