երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի հանձնումը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի հանձնումը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերյան իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 20-ին Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողների վերադարձին: 

«Ողջունում ենք երեկվա երկու զինծառայողների հանձնումը։ Սա կարևոր մարդասիրական քայլ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է Կլաարը Twitter-ում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

  • Կիսվել: