շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ելքի վիզա չունենալու համար 27-ամյա երիտասարդը Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի պատշգամբից փորձել է ցած նետվել. ինչ է կատարվել

Ելքի վիզա չունենալու համար 27-ամյա երիտասարդը Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի պատշգամբից փորձել է ցած նետվել. ինչ է կատարվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Առինջ քաղաքի 27-ամյա երիտասարդը Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի պատշգամբից փորձել է ցած նետվել ու վերջ տալ կյանքին,սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրա գործողությունները:

Նրան տեղափոխել են ոստիկանության համապատասխան բաժին ու փորձել պարզել պատճառները։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա իրավապահներին պատմել է, որ չի ունեցել ելքի վիզա, ինչի համար թույլ չեն տվել մեկնի։

  • Կիսվել: