կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վիճակում են. նախկին նախարար

Էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վիճակում են. նախկին նախարար

Պարադոքսն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես՝ մտավոր ներուժի գծով տարածաշրջանում առաջատար համարվող մեր երկրում էլեկտրոնային.

Պարադոքսն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես՝ մտավոր ներուժի գծով տարածաշրջանում առաջատար համարվող մեր Երկրում էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վճակում են, ինչի վառ ապացույցը թեկուզ հանրային ծառայությունների վատթար որակն է՝ արդեն սովորական դարձած աճող հերթերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Էլեկտրոնային կառավարման գծով տարածաշրջանում մենք սկսել ենք բոլորից շուտ, մինչդեռ՝ այդպես էլ տեղ չենք հասնում և սահմանափակվել ենք սոսկ էլեկտրոնային մասնակի հաղորդակցությամբ և ժամանակ ու միջոցներ խլող անհարկի հաշվետվություններով:

Հայաստանում միանշանակ կա անչափ մեծ ներուժ, հայ մասնագետները, այս կամ այն կերպ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատանք գտնում են, բայց այդ աշխատանքի արդյունքներից առավելապես օգտվում են օտար երկրները»:

  • Կիսվել: