չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եկող շաբաթվա վերջին կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները. Տավուշի մարզպետ

Եկող շաբաթվա վերջին կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները. Տավուշի մարզպետ

Վնասների վերականգնողական աշխատանքներն ադեն սկսվել են, եկող շաբաթվա վերջին կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

՛՛Քաղպաշտպանության համակարգերում նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին շտապօգնության ամենագնաց մեքենաներ են տրվել, ապաստարաններն են վերանորոգվել՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ անցակետային հսկողությունը նույնպես վերահսկվում է:

Հիմնաակնում, եթե այլ խիստ պահանջ չկա, մարզպետը հորդորեց Տավուծ մեկնելիս պարտադիր օգտագործել Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը:

Մարզպետն ասաց նաև, որ տներից բացի՝ տուժել են նաւ քաղաքացիական մեքենաներ: Այդ հարցերը, նրա վստահեցմամբ, գույքագրված են, նաև անասնագոմեր են ռմբահարվել, ուստի կենդանիների փոխհատուցումը ևս կտրվի:

Հարցին՝ Այգեպարում կարիք չկա՞ արդյոք մոտակայքում ապաստարան ունենալու, Չոբանյանը պատասխանեց, որ չի կարելի ասել, թե ապաստարանները միայն դպրոցներում ու մանկապարտեզներում են կառուցվել, բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ՝ անհատական ու խմբային: ՛՛Ապաստարանի դեր են խաղում քաղաքացիների նկուղները՛՛,-ասաց նա՝ չհամաձայնվելով, լրագրողի դիտարկմանը, թե նկուղներն այլևս չեն օգնում:

Մարզպետը նշեց. ՛՛Նկուղային տարածքներն այս օրերին ևս հիմնականում կիրառվել են, ես ուզում եմ հատուկ նշել մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը. այս ցուցանիշը որ մենք ունենք՝ մեկ վիրավոր, դա առաջկն հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է՛՛:

Նա ասաց նաև, որ նկուղ-ապաստարանները ևս վերականգնվում են, և հավաքագրումները ոչ միայն ապաստարանների համար են օգտագործվելու, այլև՝ նկուղ-նպաստարանների:

  

  • Կիսվել: