շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«ԷԿՈ» բառի կիրառմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ 3 ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն  հարուցել է  վարույթներ

«ԷԿՈ» բառի կիրառմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ 3 ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն հարուցել է վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ:
 
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով՝
 
՛՛Հիշեցնենք, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից 2022 թվականի ապրիլի 5-ին «Արզնու Տոհմային ԹՏԽ» ՓԲԸ-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ –ի , իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ –ի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ և հանձնարարվել է շտկել թույլ տրված խախտումները՛՛,-ասված է ՄՊՀ-ի ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: