ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամի գնդացրից արձակված կրակոցից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տղամարդը հրազենային վիրավորում է ստացել

ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամի գնդացրից արձակված կրակոցից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տղամարդը հրազենային վիրավորում է ստացել

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի), ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները (բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ) օրեր շարունակ հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում պարզել են հոկտեմբերի 2-ին Սիսիանի հիվանդանոց տեղափոխված Սյունիքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ստեփան Ս-ի վիրավորվելու պատճառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել էին, որ «ձախ ազդրի վերին երրորդի միջային մակերեսի հրազենային կույր վիրավորում» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Ստեփան Ս-ն։ Մինչ Սյունիքի մարզում տեղեկություններ էին տարածել, թե հրազենային վնասվածքը պատճառվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից, Այունիքի մարզի ոստիկանները պարզեցին, որ այդ օրը, ժամը 17։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղի իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցից վիրավորում է ստացել։ 

Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սասուն Ս-ն՝ իրեն ամրակցված «ՐՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացրից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն հայտնաբերվել ու բերվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանություն։ Հայտնաբերվել է նաև ձեռքի գնդացիրը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն Երկրապահ Կամավորականների Միության Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամ է։  

  • Կիսվել: