երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եկեղեցու հետնամասում դանակահարել էր 24-ամյա համաքաղաքացուն

Եկեղեցու հետնամասում դանակահարել էր 24-ամյա համաքաղաքացուն

Հուլիսի 17-ին, ժամը 00.51-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել գյումրեցի 24-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցի եկեղեցու հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել է 27-ամյա համաքաղաքացին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ մարմնական վնասվածքը պատճառել է ինքը, նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: