երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եկատերինբուրգում Վահան Քերոբյանը կմասնակցի «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին

Եկատերինբուրգում Վահան Քերոբյանը կմասնակցի «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-ից 13-ը տեղի կունենա միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ․

«Կահավորված ազգային տաղավարը ընկերություններին կտրամադրվի անվճար։ 

Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով (https://expo.innoprom.com/)  և  մինչև ս․թ․ հուլիսի 1-ը գրանցվել՝ ուղարկելով իրենց կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը  [email protected] էլեկտրոնային հասցեին։
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 597 139 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: