չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էջմիածնում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Էջմիածնում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ս.-ն  իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպադարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ալիխան Բ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն  վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   

  • Կիսվել: