երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Էջմիածնում մարդիկ փորձում են պաշտպանվել կորոնավիրուսից խնկարկումներով և ծխահարումներով

Էջմիածնում մարդիկ փորձում են պաշտպանվել կորոնավիրուսից խնկարկումներով և ծխահարումներով

Էջմիածնում կորոնավիրուսով հիվանդի հայտնաբերման լուրից հետո քաղաքի փողոցները դատարկվել են, մարդիկ ինքնամեկուսացել են:

Ինչպես հայտնում է InfoPort.am-ի թղթակիցն Էջմիածնից՝ քաղաքում սեփական տների ծխնելույզներից ծուխ է ելնում, մարդիկ այդկերպ փորձում են ախտահանել միջավայրը, իսկ բնակելի շենքերի մուտքերից ամենուրեք խունկի բույր է զգացվում. բազհահարկ շենքերում էլ այդ կերպ են փորձում ախտահանել տարածքը:

Ինչպես նշում են քաղաքի առևտրի կետերի աշխատողները՝ կեսօրից հետո արդեն էջմիածնում հնարավոր չէր գտնել սխտոր և սոխ, իսկ դեղատներից գրեթե անհետացել են վիտամինները, ախտահանիչ նյութերն ու դիմակները:

Հիշեցնենք, որ երեք նոր դեպքերից մեկն Էջմիածնի բնակիչ է, որը մարտի ութին մասնակցել էր նշանդրեքի. խնջույքի մասնակից բոլոր քաղաքացիները մեկուսացել են կա՛մ իրենց տներում, կա՛մ հատուկ մեկուսարանում:

Նշենք նաև, որ լուրը տարածվելուն պես քաղաքւմ չի դադարում խուճապը:

  • Կիսվել: