երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Էջմիածնի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Էջմիածնի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 11-ին, 03:59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել` 04։35-ին: Այրվել է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և կողային հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: