երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում հրդեհվել է չշահագործվող գործարանի տանիք

Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում հրդեհվել է չշահագործվող գործարանի տանիք

Հուլիսի 11-ին` ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

  • Կիսվել: