հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եղվարդում «Mercedes»-ը կոտրել է գազի խողովակները, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է

Եղվարդում «Mercedes»-ը կոտրել է գազի խողովակները, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է

Փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Վարդան Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազատար խողովակներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

  • Կիսվել: