ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եղեգնաձորի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Եղեգնաձորի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հունվարի լույս 8-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Եղեգնաձոր համայնքում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գլաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի։

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեցին լուցկու տուփեր, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրամիջոց են։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, նա Գլաձորի տներից մեկից Եղեգնաձորի ոստիկաններին ներկայացրեց թղթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված՝ դրաձյալ 17 գրամից ավելի քաշով։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: