հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում կողաշրջվել է «UAZ»-ը

Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում կողաշրջվել է «UAZ»-ը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 14։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։

 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։

  • Կիսվել: