շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եղանակի կտրուկ փոփոխություն է սպասվում Հայաստանում․ կցրտի մինչև 16 աստիճանով

Եղանակի կտրուկ փոփոխություն է սպասվում Հայաստանում․ կցրտի մինչև 16 աստիճանով

Երևանում հունվարի 21-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 14-16 աստիճանով։

  • Կիսվել: