հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2020
Էդուարդ Աղաջանյանը նոր պարզաբանում է տարածել

Էդուարդ Աղաջանյանը նոր պարզաբանում է տարածել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր նախկին գրառմանը, որը վերաբերում էր վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայում կեցության ծախսերին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարզվում է, որ հերքման տեքստը ապատեղեկատվություն տարածողների համար բավարար չէր, և այս անգամ վերջիններս հղում կատարելով Վարչապետի համապատասխան որոշմանը (կցվում է), գտել են «անհերքելի» ապացույց առ այն, թե իբր ես մոլորեցնում եմ հանրությանը, պնդելով որ պատվիրակության կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է հրավիրող կողմը: Ստիպված եմ այստեղ ևս պարզաբանել: Խնդիրը նրանում է, որ Վարչապետի այցը չի սահմանափակվում Բեռլինով: Սույն այցի շրջանակներում պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը, ուստի որոշման մեջ նշված է, որ համապատասխան բյուջետային տողից գումար կհատկցվի ըստ ՓԱՍՏԱՑԻ կատարված ծախսերի, չառանձնացնելվ Բեռլինի և Մյունխենի կեցության ծախսերը: Թերևս այսքանը:

Հ.Գ. Ի դեպ, հյուրանոցի նշյալ աշխատողը հեռացված է աշխատանքից, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերելու համար: Կարծում եմ նման ապատեղեկատվություն տարածողներին իրենց իսկ ֆինանսավորողները պետք է ևս հեռացնեն աշխատանքից նման փնթի և էժանագին մանիպուլյացիաների համար: Իսկ ֆինանսավորողների հերթը ևս կհասնի»։

 

  • Կիսվել: