երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ձորաղբյուր գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «Chevrolet» մակնիշերի ավտոմեքենաները

Ձորաղբյուր գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «Chevrolet» մակնիշերի ավտոմեքենաները

Մայիսի 28-ին` ժամը 17:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի կամրջին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ե․ Ա․, ծնված 1973 թ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չկա։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 2005թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  • Կիսվել: