Ձեւավորում ենք զանգվածային հակահամաճարակային շարժում. Փաշինյան
Մենք ձեւավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ այսօրվանից տանից դուրս գալիս պարտադիր է դիմակ կրելը՝ անկախնրանից, թե որտեղ է գտնվում և կոչ արեց քաղաքացիներին, որ նախ իրենք անձամբ պահանեն կանոնները, ապա նաև ուրիշներից պահանջեն, իսկ խախտման դեպքրը հրապարակեն իրենց սոցցանցերի էջերում։
«Արդեն իսկ պատկան մարմիններում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետեւելու է այդ հրապարակումներին: Կոչ եմ անում բոլորին միանալ այդ շարժմանը: Ընդ որում, կապ չունի, մենք ախտորոշված ենք, թե ոչ»,-ասաց վարչապետը:



