երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ձեռքերը լվանալու և ախտահանելու կարևորությունը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումներից է

Ձեռքերը լվանալու և ախտահանելու կարևորությունը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումներից է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մշակե՛ք ձեռքերը, փրկե՛ք կյանքեր»:

««05.05» ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մշակե՛ք ձեռքերը, փրկե՛ք կյանքեր»:

Անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես` ձեռքերը լվանալու և ախտահանելու կարևորությունը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումներից է:

Ձեռքերի հիգիենան արդիական խնդիր է աշխարհի բոլոր երկրների առողջապահության համակարգերում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների միլիոնավոր դեպքեր, որոնց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով: Այդ պատճառով էլ ձեռքերի հիգիենայի կանոնների պատշաճ պահպանումը բուժաշխատողների և պացիենտների անվտանգության գրավականն է:

Այնպիսի պարզ հիգիենիկ գործընթացը, ինչպիսին ձեռքերի լվացումն ու ախտահանումն է, օրական փրկում է հազարավոր կյանքեր: Այն ոչ միայն կանխարգելում է մի շարք հիվանդություններ, այլև մեր կյանքը դարձնում է առավել հարմարավետ, հաճելի և անվնաս:

Պահպանե՛ք ձեռքերի հիգիենայի կանոնները»,- տեղեկացնում են ԱՆ-ից:

  • Կիսվել: